Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Չշնորհավորեք ինձ, ուրախ չեմ բնավ

Չշնորհավորեք ինձ, ուրախ չեմ բնավ
09.02.2025 | 07:57

Մի քանի ժամից։ Կրկին կտրտմեմ,

Անուրախ կզգամ տարիս մեծացած։

Մարմինս երևի չզգա տարիքս,

Տարիքս՝ որը եկավ չուշացած։

Ինչքա՞ն եմ ապրել, որքա՜ն երազել,

Շա՞տ է դա, թե՞ քիչ։ Ի՞նչ եմ արարել.

Տուն, տեղ եմ դրել, զավակներ ծնել,

Ծառ չէ, ծառեր եմ բյուրավոր տնկել...

Բայց թե փնտրածս երբեք չգտա,

Չգտա ճիշտը արդար և վսեմ։

Միգուցե ճիշտն է՞լ չի լինում, չկա,

Միգուցե ճիշտն է՞լ է պատրանք մի նսեմ։

Ուրախ չեմ բնավ, չշնորհավորեք,

Չհասա ճշտին ես այսքան տարում,

Չհանդիպեցի արդարին երբեք,

Չհանդիպեցի հաղթական բարուն...

Մեխակ ՍԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3607

Մեկնաբանություններ